Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Վահան Պապիկյանը։ Այս մասին հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մաղթելով նորանշանակ պաշտոնյային բարի ծառայություն։