Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին երկրի ազգային տոնի Անկախության օրվա 125-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահականից:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ֆիլիպինների միջև բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի և վստահության վրա, իսկ երկկողմ կապերի հետագա զարգացման համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»: