Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու համար խաղաղ բանակցությունները ոչ մի կապ չունեն 2024 թվականին ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների հետ, կարծում է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այսկերպ, նա պատասխանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի համապատասխան ենթադրությանը։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունները դժվար թե սկսվեն մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունը, որը նախատեսված է 2024 թվականին։ Բորելի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է ընտրության արդյունքներին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: