Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հեռավար հանդիպում է ունեցել Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ միջազգային համագործակցությունը հանձնաժողովի առաջնահերթություններից է:
«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային հարաբերությունները՝ հուշագրերի կնքման և օտարերկրյա գործընկերների հետ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով: Հայաստանի և Եգիպտոսի մրցակցային մարմինները Մրցակցության միջազգային ցանցի (ICN) անդամ են, համագործակցում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) շրջանակներում, ինչը ամուր հիմք է նաև երկկողմ համագործակցության զարգացման համար»,- հավելել է ՄՊՀ նախագահը՝ առաջարկելով գործակցությունն ընդլայնել փոխըմբռնման հուշագրի կնքմամբ:
Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը ողջունել է Հայաստանի մրցակցային գերատեսչության հետ համագործակցության ընդլայնման նախաձեռնությունը:
Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա քայլերի իրականացման վերաբերյալ: