Պատասխանելով Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև ռազմածովային դաշինք ստեղծելու մասին շրջանառվող լուրերին՝ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը, ըստ որի տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, իսկ արտաքին ուժերի առկայությունը խաթարում է անվտանգությունը։
Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններին՝ խոսնակը հայտնել է․ «Բարեբախտաբար, երկու երկրի միջև պայմանավորվածությունների կատարման գործընթացը ընթանում է ցանկալի արագությամբ, և որևէ խոչընդոտ չի եղել։ Մոտ ապագայում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կայցելի Թեհրան»։
Քանանին ևս մեկ անգամ հերքել է Ուկրաինայի պատերազմում ռուսական կողմին զենք տրամադրելու՝ Իրանին ներկայացված մեղադրանքը։