Հունիսի 12-ին՝ ժամը 11:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարկվարտի փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է մոտակայքում գտնվող շինության տանիքին (1,5 մ բարձրությամբ)․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները քաղաքացի Վ. Ա.-ին (ծնված 1961 թ.) իջեցրել են տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ։