Նախօրեին ինտենսիվ տեղատարափ անձրևների հետևանքով Թուրքիայի մայրաքաղաքի փողոցները վերածվել են գետերի, հեղեղվել են մեքենաներն ու տները: Տեղի բնակիչները տարերքի մասշտաբներն աննախադեպ են համարում, գրում է Euronews-ը։
Ըստ օդերևութաբանների՝ երկուշաբթի իրավիճակը կարող է վատթարանալ, հորդառատ անձրևները կրկին կհասնեն Անատոլիական թերակղզու արևմտյան շրջան և կշարունակվեն ամբողջ օրը:
Առավել տուժել են Անկարայի այն տարածքները, որոնք գտնվում են ցածրադիր վայրերում և օգտագործում են ջրահեռացման հին համակարգը: Իշխանությունները մեկ անգամ չէ, որ քննադատության են ենթարկվել անգործության և կոյուղու վերանորոգումից հրաժարվելու համար, ինչը հանգեցրեց նման իրավիճակի, բողոքում են քաղաքացիները: