Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին՝ նրա հետ քննարկելով համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։
Բացի այդ, Ալիևն ու Լևիտինը մտքեր են փոխանակել Ադրբեջանում ժամանակակից նավաշինության հնարավորություններն օգտագործելու, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու, բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքներն օգտագործելու, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և «Հյուսիս-հարավ» առևտրաարդյունաբերական համալիրի միջոցով Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրման վերաբերյալ հարցերը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն` հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր ապագայում Ռուսաստանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ներուժի օգտագործման վերաբերյալ։