Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել Ռուսաստանի ժողովրդին: