Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուսական դարավոր պետականության պատմության մեջ այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության դարավոր ավանդույթները, ուժն ու ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, ովքեր հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային:
Հայ-ռուսական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով։ Արդյունավետ քաղաքական երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքեր գործադրել՝ բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնելու համար»: