Ինչ է փոխում Հայաստանի քաղաքացիների կյանքում արձանագրումը, թե պատասխանատու կառույցները որքան հարկ են հավաքել: Փոխում են, օրինակ՝ կենսաթոշակն ու նպաստը, որը վճարվում է հենց այդ հարկերից:
Հուլիսի 1-ից մեր բնակչության 1/5-ը ընտանեկան բյուջեի համալրում կունենա: Տնտեսագետներն արձանագրում են՝ արժանապատիվ ապրելու համար կենսաթոշակը դեռ բավարար չէ, բայց ավելացումը գերազանցում է գնաճը, իսկ նվազագույն կենսաթոշակի աճի տեմպը վերջին տարիներին ավելին է, քան պարենային զամբյուղինը, չնայած որ դրանց միջև դեռ մի քանի հարյուր դրամի տարբերություն կա, ոչ հօգուտ թոշակառուների:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան