Այս տարվա առաջին 5 ամիսներին հավքագրված հարկերի մասնաբաժնում հանքարդյունաբերությունը շարունակում է առաջատարներից լինել՝ ապացուցելով ոլորտը կառավարելի ու կանխատեսելի դարձնելու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ՊԵԿ-ն ավելի քան 150 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքագրել:
Կառավարության գնահատմամբ, գործոններից մեկն աշխատատեղերի ավելացումն ու ստվերի կրճատումն է, երկրորդական չեն նաև նպատակային ստուգումներն ու օրենսդրական կարգավորումները: Գործարար համայնքի համոզմամբ, հակառակը, օրենքները պետք է հաճախ չփոխվեն, իսկ տնտեսությունն ավելի առողջ ու հեռանկարային կլիներ, եթե հավաքված գումարի մասնաբաժնում մեծ լինեին ոչ թե խոշոր, այլ փոքր ու միջին բիզնեսի վճարած հարկերը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան