Նավթ ու գազ չունեցող Հայաստանի համար պղինձն ու մոլիբդենն են հարստություն. պետական սեփականություն հանդիսացող այս ու այլ բնական պաշարները չհարստահարելու համար մշակվել է Հանքարդյունաբերության ռազմավարություն:
Այն մշակողները հավաստաիցնում են՝ փաստաթուղթն ու դրանից բխող օրենսդրական- ենթաօրենսդրական ակտերի մշակումը ոլորտն ավելի կանխատեսելի կդարձնի ներդրողների համար, կգործեն միջազգային չափանիշներ, ազդակիր համայնքներն ավելի պաշտպանված կլինեն:
Քաղհասարակությունը ու հանքարդյունաբերողները ռազմավարության մշակումը ողջունում են, գնահատականների հարցում Կառավարության հետ համաձայն չեն: