ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում էր:
Այցի շրջանակում պատվիրակությանն ընդունել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահն ու ղեկավարը, Լորդերի պալատի խոսնակը, ՄԹ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն:
«Հայաստանը շահագրգիռ է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները»,- վստահեցրել է Ալեն Սիմոնյանը:
Լոնդոնյան այցի մանրամասները՝ տեսանյութում: