Խորը ցավ ենք ապրում Ղազախստանի Աբայի շրջանի անտառային խոշոր հրդեհների մասին լուրերից, որոնք մարդկային կյանքեր են խլել և բազմաթիվ մարդկանց վիրավոր դարձրել: Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում։
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում աղետից տուժածներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։