Հայաստանի երկու հարևանների միջև լարվածությունը վերածվել է տարածաշրջանային նշանակության խնդրի: Բաքու-Թեհրան սրվող հակասությունները ալիևյան ռեժիմը փորձում է օգտագործել որոշ հարցերում Արևմուտքի պրոադրբեջանական դիրքորոշումն ունենալու համար. այդ թվում՝ Հայաստանի հետ ընթացող բանակցություններում:
Փորձագետների գնահատմամբ, Թեհրանի համար Ադրբեջանը խնդիր չէ, խնդիր են այդ երկրին օգտագործելով Իրանին հասնել փորձող ձեռքերը: Իսլամական Հանրապետությունն այդպիսի մեղադրանքներ է հնչեցնում հիմնականում Իսրայելի հասցեին: Ու չնայած արտգործնախարարների պարբերաբար, այդ թվում՝ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցին, մեր տարածաշրջանի երկու շիա մահմեդական երկրների հարաբերությունները հեռու են բարեկամական համարվելուց:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան