Մոսկվան համապատասխան կերպով կարձագանքի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու Իսլանդիայի ոչ բարեկամական որոշմանը՝ ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Իրավիճակի նման զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իսլանդական կողմի վրա։ Հաշվի կառնենք այս ոչ բարեկամական որոշումը ապագայում Իսլանդիայի հետ մեր կապերը կառուցելիս։ Ռեյկյավիկի բոլոր հակառուսական գործողություններին անխուսափելիորեն կհետևի համապատասխան արձագանք»,- նշել են գերատեսչությունից։
ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ Իսլանդիայի իշխանությունների այդ որոշումը քանդում է ռուս-իսլանդական փոխգործակցության ամբողջ համալիրը: