Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը Funke մեդիախմբի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման վնասը կկազմի մոտ 14 մլրդ դոլար:
Դեսպանի խոսքով՝ երկար տարիներ չշահագործվող են դարձել ավելի քան 20 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր, հացահատիկի պահեստները ջրի տակ են անցել։ Նշել է, որ ձկնային տնտեսությունը ևս լուրջ վնասներ կկրի:
Մակեևը նաև հայտնել է, որ այս տարի Ուկրաինայի վերականգնման ծախսերը կազմել են 14,1 մլրդ դոլար, որից 3,3 մլրդ դոլարը հատկացվել է Ուկրաինայի պետական բյուջեից։