Անկարայի Էլմադաղ շրջանում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ պայթյունին հաջորդել է հրդեհ: Դեպքի վայր ժամանած օպերատիվ ծառայություններին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։
Լրատվամիջոցնեի փոխանցմամբ՝ արտակարգ պատահարի հետևանքով, նախնական տվյալներով, կա հինգ զոհ:
Ըստ վարկածի՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ չվերահսկվող քիմիական ռեակցիան: