Վրաստանը վստահ է, որ այս տարի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա. ի տարբերություն նախորդ տարվա՝ արդար որոշում կկայացվի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նա համոզմունք է հայտնել, որ իր երկիրը թեկնածուի կարգավիճակի արժանի է եղել նաև նախորդ տարվա հունիսին, Եվրահանձնաժողովն ինքն է հաստատել դա, երբ գնահատել է միավորներով: Կոբախիձեի խոսքով՝ իշխող կուսակցությունը հստակ կատարում է 12 հանձնարարականները։
«Դեկտեմբերին մենք ամեն կերպ պատրաստ կլինենք թեկնածուի կարգավիճակ ստանալուն: Պետք է քաղաքական որոշում կայացվի, իսկ երբ քաղաքական որոշում է կայացվում, շանսերը միշտ 50։50 են»,- շեշտել է Կոբախիձեն։