Լիտվայի իշխանությունները մտադիր են Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի ժամանակ քաղաքում կախել Ուկրաինայի ավելի քան 30 հազար դրոշ: Այս մասին LRT ազգային ռադիոյի եթերում հայտնել է Վիլնյուսի քաղաքապետ Վալդաս Բենկունսկասը։
«Մեծ հույս ունենք, որ ամբողջ Վիլնյուսը՝ ինքնակառավարման, առևտրային կառույցները, բնակիչները, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ կկախեն ոչ միայն դեղին-կանաչ-կարմիր լիտվական եռագույնը, այլև՝ Ուկրաինայի դրոշները»,- ասել է նա:
«Այսպիսով կներկայացնենք մեր նպատակը՝ Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի 33-րդ անդամը»,- պարզաբանել է քաղաքապետը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա Վիլնյուսում՝ հուլիսի 11-12-ը: Դրոշները քաղաքապետարանը հորդորել է փակցնել հուլիսի 7-ից։