Այսօր կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ:
Ռուսաստանը՝ որպես ԱՊՀ ապագա նախագահ, հավատարիմ է Համագործակցության երկրների հետ ամենասերտ համագործակցությանը, հայտարարել է ՌԴ նախագահը։
«Ռուսաստանը հաջորդ տարի կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը, և մենք տրամադրված ենք գործընկերների հետ առավել սերտ համագործակցության՝ նախանշված հավակնոտ ծրագրերի իրականացման հարցում։ Իհարկե հաշվի կառնենք օգտակար առաջարկներն ու նախաձեռնությունները, որոնք քննարկվեցին Սոչիում այս աշխատանքի ընթացքում»,- ասել Է Պուտինը ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին և վստահեցրել. «Ներդաշնակ, միասին աշխատելով, միմյանց օգնելով, ի վիճակի ենք զգալի արդյունքների հասնել պետությունների, հետևաբար և ժողովուրդների միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման գործում»: