Հունիսի 9-ին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի վերաբերյալ և քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը։
Բայրամովը ևս մեկ անգամ ներկայացրել է ադրբեջանական կողմի դիրքորոշումները: Կլաարը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հայտարարել, որ ջանք չի խնայի ապահովելու այդ ուղղությամբ երկու երկրի ղեկավարների ապագա շփումները: