Ռազմական գործողությունների սրացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին: CNN-ի եթերում նման հայտարարություն է արել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա նշել է, որ մտադիր չէ կոնկրետ տվյալներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կորուստների վերաբերյալ։ «Բայց սա պատերազմ է, ծանր մարտեր են ընթանում Բախմուտում և ռազմաճակատի այլ հատվածներում: Հաշվի առնելով մարտերի ակտիվացումը՝ զոհեր սպասվում էին»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան:
Նա վստահեցրել է, որ Ուկրաինայի նախագահը կստանա Միացյալ Նահանգների և 50 գործընկերների անհրաժեշտ աջակցությունը, եթե ցանկանա շարունակել պայքարը:
ԱՄՆ նախագահ Բայդենն էլ հրաժարվել է մեկնաբանել ռազմական գործողությունների գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, սակայն հայտարարել է, որ լավատեսորեն է վերաբերվում հակամարտության զարգացմանը: