Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետաձգված բանակցությունները կարճ ժամանակ անց կկայանան. նման կարծիք է հայտնել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Խոսելով Ադրբեջանի խնդրանքով հունիսի 12-ին նախատեսված բանակցությունների հետաձգման պատճառների և դրան զուգահեռ սահմանային լարվածության մասին՝ փոխվարչապետն ընդգծել է, որ բանակցությունները երբեք հարթ չեն ընթանում։ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մշակման ընթացքին:
«Դա աշխատանքային գործընթաց է, մշտապես տեսակետներ են փոխանակվում, և եթե ինչ-որ մի փուլում մենք ենք առաջարկություն տվել, որոնց վերաբերյալ դեռ չգիտենք ադրբեջանական կողմի դիրքորոշումը կամ հակառակը, դա սովորական գործընթաց է։ Այստեղ հատուկ որևէ բան դիտարկելու կարիք չկա։ Կարևորը այն է, որ կողմերը արձանագրում են, որ վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումները և բանակցությունները ավելի են մոտեցնում տեսակետները»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: