Հունիսի 9-ի առավոտյան Վորոնեժում հակաօդային պաշտպանության համակարգից խոցված պայթուցիկներով անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի բազմահարկ շենքի մեջ։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Բելինսկու փողոցում՝ քաղաքի կենտրոնից ոչ հեռու։
Նահանգապետի խոսքով՝ երեք մարդ վիրավորվել է ապակու բեկորներից։ Նրանք հրաժարվել են հոսպիտալացումից, վնասվել է նաև տասը բնակարան: Գուսևը հանձնարարել է վնասված տան բնակիչներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: