Հունիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ:
Բայրամովը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունների և օրակարգում առկա բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ: