Հունիսի 8-ին դեսպան Մակունցը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանն ու գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՊԿ անդամ պետությունների միջև առևտրային և տնտեսական կապերը խորացնելու շուրջ։
Դեսպանը Լուիս Ալմագրոյին ներկայացրել է Հայաստանում և տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ։