Ռումինիան որոշել է երկրից արտաքսել Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակցի: Հայտարարության մեջ նշվում է, որ 30 օրվա ընթացքում Բուխարեստը պետք է լքեն 21 դիվանագետ և վարչատեխնիկական անձնակազմի 30 ներկայացուցիչ:
Այսպիսով Ռումինիան ցանկանում է հավասարեցնել երկրի ներկայացուցիչների թիվը Մոսկվայում և ՌԴ ներկայացուցիչների թիվը Բուխարեստում։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոսկվան կպատասխանի դիվանագետների արտաքսմանը։