Հանրային հեռուստաընկերությունը և ԵՊՀ-ն սկսում են մագիստրոսի նոր կրթական ծրագիր՝ «Հեռուստալրագրություն»: Այդ մասին ասված է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի Ֆեյսբուքի էջում։
«1 տարի տևողությամբ այս ծրագիրը կօգնի բացահայտել հեռուստատեսության աշխարհը, ձեռք բերել ժամանակին համահունչ տեսական ու գործնական գիտելիքներ և կիրառել դրանք:
Դասավանդելու են մեդիաոլորտի հայտնի մասնագետներ, որոնք իրենց տարիների փորձը կփոխանցեն երիտասարդներին:
Ընդունելությունն առցանց է՝ երկու փուլով: Առաջին փուլի վերջնաժամկետը հունիսի 30-ն է»,- նշված է գրառման մեջ։