Կանադայի արտակարգ իրավիճակների նախարար Ուիլյամ Բլերը հայտնել է, որ այժմ երկրում անտառային հրդեհի 414 օջախ է գրանցվել, դրանց կեսից ավելիում հրդեհի տարածումը փրկարարներին դեռ չի հաջողվում կասեցնել։
Լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհների ծուխը պատել է Կանադայի մի շարք բնակավայրեր, ինչպես նաև հասել է Նյու Յորք և ԱՄՆ-ի հյուսիսարևելյան այլ քաղաքներ: ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալով՝ Կանադայում անտառային հրդեհների ֆոնին շուրջ 100 միլիոն ամերիկացի նախազգուշացվել է օդի ցածր որակի մասին: Իշխանությունները կոչ են անում մարդկանց փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նյու Յորքի քաղաքապետը կոչ է արել շուտափույթ քայլեր ձեռնարկել և ավելի ակտիվ պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ հետագայում խուսափելու նման բնական աղետներից: