Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը:
Թրյուդոն շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին հրդեհների դեմ պայքարում Կանադային օգնելու համար։
Ավելի վաղ՝ երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ուիլյամ Բլերը հայտնել էր, որ այժմ Կանադայում հրդեհի 414 օջախ է գրանցվել, դրանց կեսից ավելիում հրդեհի տարածումը փրկարարներին դեռ չի հաջողվում կասեցնել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհների ծուխը պատել է Կանադայի մի շարք բնակավայրեր, ինչպես նաև հասել է Նյու Յորք և ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան այլ քաղաքներ: