Ֆրանսիայի հարավ-արևելքում երեխաների վրա դանակով հարձակված անձը ծագումով Սիրիայից է և վերջերս փախստականի կարգավիճակ է ստացել Շվեդիայում:
Տղամարդը նախկինում քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայում։ Նախկինում նա ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։
Ֆրանսիայի դատախազությունը բացառել է ահաբեկչական շարժառիթը, գործը հետաքննվում է սպանության փորձի հոդվածով: