Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է ազատազրկված անձանց մասնագիտացված բուժօգնություն տրամադրող «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Նախարարը ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության որակին, սպասարկման ծավալներին, տեխնիկական, կադրային հագեցվածությանը և շենքային պայմաններին:
Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում մասնագիտական բժշկական ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ տարվող աշխատանքները, վեր հանվել հիվանդանոցային առկա խնդիրները: