ԱՄՆ-ը կոչ է անում շուտափույթ ազատ արձակել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ակտիվիստ Բախտիար Հաջիևին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Տեղյակ ենք Հաջիևի նկատմամբ շարունակվող հետաքննության մասին հաղորդագրություններից և շարունակում ենք ուշադիր հետևել այդ գործին։ Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել նրան: Մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը և կոչ ենք անում կառավարությանը՝ հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ՝ խաղաղ արտահայտվելու իրավունքը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալված ակտիվիստի տանը՝ Բաքվում, ինչպես նաև նրա հարազատների՝ հոր, եղբոր, ընկերների բնակարաններում և ավտոմեքենաներում, խուզարկություններ են անցկացվել: