Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։
«Հակամարտությունը լուծելու համար համբերություն և շարունակական փորձեր են պետք»,- հավելել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է վերջ տալ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններին, հատկապես զինված բախումներին։