Հունիսի 19-23-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին առաջարկվել է հրատապ քննարկում անցկացնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման վերաբերյալ:
ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ համատեղ հրատապ քննարկում կլինի Ուկրաինայում պատերազմի քաղաքական հետևանքների և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ։