Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Անսի կոմունայում՝ Եվրոպայի պարտեզներ զբոսայգում, տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա։
Հարձակվողը ձերբակալվել է։ France-Press գործակալության տվյալով՝ ձերբակալվածը 1991 թվականին ծնված սիրիացի փախստական է։ Ձերբակալության ընթացքում ոստիկանները ստիպված են եղել հրազեն կիրառել, հանցագործը վիրավորվել է։
Գործակալությունից հայտնել են, որ տուժել է յոթ մարդ, որոնից վեցը մանկահասակ երեխաներ են։ Նշվում է, որ տուժածներից երեքը գտնվում են ծանր վիճակում, նրանց շտապ հոսպիտալացրել են։