Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 6-ին մասնակցել է Շվեդիայի Թագավորության ազգային օրվան նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական խոսքով:
Մհեր Գրիգորյանն իր խոսքում Կառավարության անունից շնորհավորել է Շվեդիայի ազգային օրվա կապակցությամբ և լավագույն մաղթանքները հղել Շվեդիայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին:
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ բարեկամության ոգով զարգացող հայ-շվեդական հարաբերությունները շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել։