Հունիսի 6-ին` ժամը 23։00-ի սահմաններում, շտապօգնությամբ պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով, «կլինիկական մահ» ախտորոշմամբ, սիրտ-թոքային վերակենդանացման աշխատանքներ իրականացնելով, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա քաղաքացի:
Ինչպես տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ համալսարանական մասնագետների կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն գրանցվել է կենսաբանական մահ: