Չինաստանի իշխանությունները լուրջ անհանգստություն են հայտնում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման կապակցությամբ և կոչ են անում ապահովել տեղի բնակչության անվտանգությունը։ Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցյունն էլ կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «Պեկինը կոչ է անում կանխել Կախովկայի հիդրոէլեկտրակայանի կործանման պատճառով հավանական միջուկային աղետը Զապորոժիեի ատոմակայանում»։
Նա նշել է, որ ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի խոսքով, ջրամբարը շարունակում է նվազել, ինչը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ անհնար կլինի շարունակել ջուր մղել ատոմակայանի համար։ «Չինաստանը ևս մեկ անգամ մատնանշում է, որ միջուկային աղետի դեպքում ոչ ոք չի կարող ապահով լինել»,- ասել է Չժան Ցյունը։