Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարութան և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկմանը և կարևորել նախագծերի մշակման փուլում ոլորտային իրավակիրառ մարմինների ներգրավումը։
Նախագծով առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև՝ քննիչների թեկնածուների համար:
Նախագծերի ընդունումը հնարավորություն է տալու պարբերաբար ուսումնասիրել պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու համար:
Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում կանխորոշվել են նախագծի լրամշակման հետագա ուղղությունները:
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներից և Ֆինանսների նախարարությունից: