Հունիսի 7-ին` ժամը 03։18-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և, վնասելով էլեկտրական լարեր, ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ խոչընդոտում է երթևեկությանը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը: