Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում: