Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման վերջին ժամկետը, հայտնում է Sözcü թերթը՝ հղում անելով քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ երկրի ղեկավարը մտադիր է իշխանությունը թողնել 2028 թվականին։ Ենթադրվում է, որ Էրդողանն իր իրավահաջորդ է համարում կրտսեր փեսային՝ Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին:
Թերթը, այնուամենայնիվ, հիշեցրել է, որ երկրի Սահմանադրությունը թույլ է տալիս Էրդողանին վերընտրվել 2028 թվականին։