Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադարձավ Կորեայի ձորի շինարարական աղբի խնդրին:
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարբերաբար անձամբ նաև այնտեղ լինում է. տեղանքը ուսումնասիրում են, պարբերաբար, ցավոք սրտի, հայտնաբերվում են նոր իրավախախտ տնտեսվարողներ, որոնք այսքան մեր հորդորներից, մեր կողմից տուգանքներ սահմանելուց հետո, միևնույն է՝ պարբերաբար որոշում են այդտեղ շինարարական աղբ թափել: Մենք հայտնաբերում ենք այդ տնտեսվարողներին, տուգանում ենք և կրկին պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ ենք վարում, միգուցե նաև օրենսդրական խստացումների մասով պահանջարկ կա նման ոլորտի»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը: