Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «Զիլ» մակնիշի մեքենան։ Այդ մասին ասված է ԲԸՏՄ Ֆեյսբուքի էջում։
«Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4 խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։
Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- նշված է գրառման մեջ։