Վիզաների ազատականացման թեման կա, քննարկվում է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգային հարցերում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է (վիզաների ազատականացման թեման – խմբ.), և մեծ մասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում:
Այդուհանդերձ, ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,- ասաց Միրզոյանը, ապա հիշեցրեց, որ ԵՄ-ի և անդամ երկրների իրավասությունն է շենգեն վիզաները տրամադրելը: