Մայիսի 29-ից հունիսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 157-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 47, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, ուժեղ քամու՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 5, երկաթգծի ուղիներին պատահարի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կայծակի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 61,
թունավորման՝ 10, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 79, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 205, կեղծ ահազանգի՝ 7, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 27 և 54 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 71 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 126, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: