Բրյուսելը շուտով հարցում կուղարկի Կիև՝ պահանջելով բացատրել Բելգորոդի մարզի վրա հարձակման ժամանակ բելգիական զենքի կիրառման փաստը։ Այս մասին հայտնել է Le Soir թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ այդ տեղեկության՝ երկրի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը և ԱԳ նախարար Հաջա Լահբիբն ընդգծել են, որ Կիևին մատակարարվող զենքը երրորդ անձանց չի թույլատրում օգտագործել Ռուսաստանի Դաշնության տարածքում:
«Այդ առաքումները նախատեսված են Ուկրաինայի զինված ուժերի համար՝ պաշտպանելու իրենց տարածքն ու բնակչությանը: Դա ուղղակիորեն նշված է յուրաքանչյուր առաքման փաստաթղթերում»,- ասել է Դեդոնդերը:
Հունիսի 3-ին The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ մայիսի վերջին Բելգորոդի մարզի վրա հարձակված ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբն օգտագործել է Արևմուտքի մատակարարած զենքերը, այդ թվում՝ Բելգիայի և Չեխիայի արտադրության: